Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։
Փաշինյանը նախ նշեց, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար։ «Կարող եմ ասել, որ ամեն դեպքում աշխատանքային ողջ շրջանում մեր միջեւ եղել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ եւ փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա, եւ մենք այսօր նաեւ մեր դիրքորոշումները եւ մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու եւ չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, նաեւ՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։ Մեր ջանքերի կենտրոնացումը պետք է լինի ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականացմամբ հարցի հումանիտար ձեւակերպումը ձեւափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի եւ ԼՂ իշխանության միջեւ կա շփում, դա կարեւոր է նաեւ իրադրությանը ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փաշինյան ջան ամեն ինչ թող մի բանով զբաղվի՝ քրեակատարողական բարեփոխումներով։ Չէ որ դու ցմահ նստելու ես, դու մի հատ նայի քրական օրենսգիրքը քո հետ կապված ինչքաաան հոդվաճներ ունի։ Միլոշեվիչից կռուտոյ տղա չլինես, նստելու ես երկար երկար