Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահի եւ իր հեռախոսազրույցին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանն ու Փաշինյանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:
Հարցին, թե ի՞նչ են քննարկել, Փաշինյանը պատասխանեց․ «Հաղորդագրությունը պաշտոնական էր, խոսակցությունն էլ էր խիստ պաշտոնական։ Ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր եւ օգտակար էր։ Փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, կարեւոր է այդ նրբությունների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ