Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երրորդմասցի Գոգոն եմ, ուզում էի քեզ տենայի անձամբ». Շենգավիթում բնակիչը սպասում էր Մանե Թանդիլյանին

Սեպտեմբեր 11,2023 23:40

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Շենգավիթ վարչական շրջանում:

Կուսակցության թիմակիցները բակերում թզբեհով, առանց թզբեհի, պպզած եւ կանգնած, նարդի ու բլոտ խաղացող բնակիչներին բաժանեցին նախընտրական ծրագրի սեղմագրերը եւ հորդորեցին կարդալ, գիտակից ընտրություն կատարել:

Թանդիլյանն ասաց, որ այս ընտրություններով մարդիկ կարող են փոխել իրավիճակը. «Մենք ձեզ խոստացել ենք, որ տրանսպորտին սպասելու եք 8 րոպե, ոչ ավելի: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս ընտրություններին, հերթը ձերն է: Հերթը ձերն է հնարավորություն տալու Երեւանին ու մեր երկրին ազատվել այս կործանարար իշխանություններից, որոնք ատելություն է սերմանում մեկը մյուսի նկատմամբ: Ազատեք մեր երկիրը, դուք դա կարողանում եք անել 5 տարին մեկ անգամ: Դուք կարող եք որոշել այսպիսի ընթացքը կշարունակվի՞, թե՞ կփոխվի: Մենք լավագույն առաջարկով ենք գալիս, Երեւանը դարձնելու ենք ժամանակակից, որակյալ լուծումներով քաղաք»:

Մանե Թանդիլյանը այսպես ծրագիրը ներկայացնելով քայլում էր, երբ Շենգավիթում նրան մոտեցավ ու փողոցում վզովն ընկնելով՝ սկսեց համբուրել մի կին՝ ասելով. «Ուզում էի քեզ տենայի անձամբ: Գոհար Ազատյանն եմ ես՝ երրորդմասցի Գոգոն»,- ասաց նա՝ աչքով արեց ու հեռացավ:

«Ապրելու երկիրը» քարոզարշավը շարունակեց Նորագավիթում:

Այստեղ դեռ հնամաշ «պազիկներ» տեսնելով՝ Թանդիլյանը հիշեցրեց, թե ինչպես են Երեւանում տրանսպորտային համակարգը վերափոխելու ու հարմարեցնելու քաղաքացուն. «Հեռավոր վարչական շրջանները նույնպես պիտի առաջանցիկ տեմպերով զարգանան»:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930