Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես գալով 89 կգ քաշային կարգում՝ այսօր պոկում վարժությունում ցույց տվեց 175 կգ արդյունք եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Սակայն 27-ամյա մարզիկը հրում վարժությունում բավարարվեց 202 կիլոգրամով, երկամարտում գրանցեց 377 կիլոգրամ, ինչը չորրորդ ցուցանիշն էր այդ քաշային կարգում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ