Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը «D» խմբում հյուրընկալեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն։
Հանդիպումն անցավ հյուրերի որոշակի առավելությամբ եւ շնորհիվ 13-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչի խփած միակ գոլի, ավարտվեց խորվաթների հաղթանակով։ Խորվաթիայի հավաքականը չորս խաղից հետո վաստակելով 10 միավոր՝ հավասարվեց Թուրքիային, սակայն խփած եւ բաց թողած գնդակների ավելի նպաստավոր հարաբերակցությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Իսկ Հայաստանը պահպանեց 7 միավորը եւ մնաց երրորդ տեղում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ