Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանին լարված է, Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2023 22:20

«Սահմանին լարված է, որովհետեւ Ադրբեջանը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի»,- այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի Ադրբեջանը։ Եվ այն գնահատականները, որոնք տվել եմ կառավարության նախորդ նիստում, այդ գնահատականներն ըստ էության չեն փոխվել այսօր»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, որ այս լարվածության հարցով Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Իրան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Վրաստան, խոսեց շատ երկրների ղեկավարների հետ, բայց տրամաբանական չէր լինի՞, եթե առաջին զանգը լիներ ՌԴ նախագահ Պուտինին, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, եւ առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել, որովհետեւ ես այս վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել։ Եվ նաեւ ասեմ, որ այդ զանգերի նպատակը եւ իմաստը նաեւ այն գործընկերներին, ովքեր տեղեկացված չեն կամ մեծ հավանականությամբ տեղեկացված չեն որոշ նրբությունների, նրանց այդ տեղեկությունները փոխանցված են։ Իսկ ՌԴ նախագահը վստահաբար այս իրավիճակի մասին տեղեկացված է, որովհետեւ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակն սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ այս պահը մեկ տասնյակից ավելի հեռախոսային զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք պետք էր եւ արժեր կիսել նրանց հետ»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ ՌԴ նախագահի հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը ցավոք չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ նրա հետ։ «Ըստ անհրաժեշտության, իհարկե, այդ հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930