Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Սեպտեմբեր 11,2023 18:33

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ակտի ընդունման և տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային առաջին հարցը Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 15-ը (ժամը 12։00), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը, որտեղ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին զուգահեռ ներկայացվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի շարք ծրագրերի պարբերական բնույթ կրող անջատումների մասին տեղեկատվություն և այլն։

 

Եզրակացություն՝

 

Քննարկելով «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, հիմք ընդունելով «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատը՝ ըստ որի տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության «Կինոման» տեսալսողական ծրագրի եթերում ոչ սեփական տեսալսողական հաղորդումները (Ֆիլմերը) հեռարձակել է առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի։

Ընկերությունը հայտնել է նաև, որ իր և Հեռարձակողի միջև Ֆիլմերի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար վերջինիս հեռարձակել Ֆիլմերը ՀՀ տարածքում, իսկ Ընկերությունը կրում է պայմանագրային պարտավորություն իրավատիրոջ հանդեպ՝ իր իրավունքները երրորդ անձանց խախտումներից պաշտպանելու ուղղությամբ։

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի վերաբերյալ Ընկերության կողմից դիմում-գանգատի հետ ներկայացված հիմնավորումները և Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, և ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

Հանձնաժողովը բավարարել է «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930