ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունները շարունակում են նոր կյանք տալ մարզերում ընկած, կիսագետնաթաղ խաչքարերին։
ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում 6 ընկած կամ կիսագետնաթաղ խաչքար են կանգնեցրել Եղեգնաձոր համայնքի Արկազն գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։
Խաչքարերին հաջողվել է նոր շունչ հաղորդել տեխնիկայի օգնությամբ։
Կարդացեք նաև
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն