ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից ՀՀ-ԱՄՆ զորավարժություններին առնչվող հարցի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարը տվեց բավականին ծավալուն պատասխան, առնչվելով նաև այլ թեմաների, որոնք լրագրողի հարցից ուղղակիորեն չէին բխում (օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումներ և այլն)։
Ս․ Լավրովը անդրադարձ կատարեց նաև Հայաստանից վերջերս Ռուսաստանի հանդեպ հնչող մեղադրանքներին, մասնավորապես․ «… Նախքան մեզ ինչ-որ բանում մեղադրելը, անհրաժեշտ է սեփական գործողությունները գնահատել։ Այնտեղ ինչ-որ գործիչ, կարծեմ պառլամենտի ղեկավարը, թույլ է տվել իրեն արտահայտվել այն կապակցությամբ, թե իբր Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին… երբ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը 2020թ․նոյեմբերի 10-ին ստորագրեցին առաջին եռակողմ համաձայնությունը։ Սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, այնտեղ որևէ բան նշված չէ Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ստորագրման պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին այն դիրքորոշումից, ըստ որի այդ կարգավիճակի վերաբերյալ դեռ սպասվում են բանակցություններ ապագայում»։
Ամենևին կարևոր չէ, թե արդյո՞ք ՀՀ ԱԺ նախագահը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նման տեսակետ արտահայտել է, թե ոչ (թեև այսօր կարծես ԱԺ-ից հերքման տեքստ հրապարակեցին)։ Ս․ Լավրովի այս հայտարարությունն ուշագրավ է նրա կողմից Արցախի կարգավիճակի քննարկումը նոր «մեկնարկային» կետի բերելու ակնհայտ մտադրությամբ («․․․Ստորագրման պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին այն դիրքորոշումից, ըստ որի այդ կարգավիճակի վերաբերյալ դեռ սպասվում են բանակցություններ ապագայում»):
Կարդացեք նաև