ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի ՊՆ-ի երևակայությունը նոր թափ է ստանում:
Նրանք հայտարարություն են տարածել, ըստ որի հայերը շան միջոցով որոշել են ահաբեկչական գործողությունների գնալ Արցախի՝ իրենց կողմից օկուպացված տարածքներում:
Հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբերի 11-ին ՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայկական անօրինական զինված կազմավորումները շան միջոցով ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ են ձեռնարկել Խոջավենդի (Հադրութի) շրջանում մարտական հերթապահություն իրականացնող մեր բանակի զինծառայողների դեմ»:
Կարճ ժամանակ անց՝ Ադրբեջանի ՊՆ-ն կգրի, որ հայկական կողմն արդեն ուրվականներ է ուղարկում, ինչպես նաև նռնակներով զինված բզեզներ:
Կարդացեք նաև