Կիեւյան կամուրջն արդեն բավական վտանգավոր վիճակում է գտնվում եւ պետք է հիմնանորոգվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Կիեւյան կամուրջն ունի հիմնանորոգման կարիք, մենք արդեն իսկ ունենք կամրջի հիմնանորոգման նախագիծը։ Արդեն իսկ բավական վտանգավոր վիճակում է գտնվում, հենց այս տարի սկսում ենք այդ հիմնանորոգումներն իրականացնել։ Եվ հաջորդ տարի այդ աշխատանքներն ավարտին ենք հասցնելու։ Առհասարակ այս տարի շատ մեծ ուշադրություն ենք դարձրել նմանատիպ ենթակառուցվածքներին՝ կամուրջներին, էստակադաներին»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ ենթակառուցվածքների հիմնանորոգման տեսանկյունից ռեկորդային տարի է եղել այս տարի։ «Այս տեմպը եթե մի քիչ էլ ավելացնենք, Երեւան քաղաքը 5 տարում ամբողջովին այլ տեսք է ունենալու»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ