Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ. Ավանեսյանն ընդունել է Իրանի դեսպանին

Սեպտեմբեր 11,2023 16:42

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը:
Դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:

Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ:

Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:

Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930