Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար, հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։
Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
Կարդացեք նաև
The humanitarian situation in #NagornoKarabakh is very tense. Germany is therefore providing the @ICRC with additional 2 million euros for its life-saving work in the region. It is important that the aid arrives now, which is why we are committed to open humanitarian access. https://t.co/q5HxIowIJN
— German Embassy Yerevan (@GERinArmenia) September 11, 2023