Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ-ն դատապարտում է Հայաստանն այլ պետությունների հակասությունների լուծման կիզակենտրոն դարձնելու՝ իշխանությունների քաղաքականությունը

Սեպտեմբեր 11,2023 16:21

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած՝ Հայաստանն այլ պետությունների աշխարհաքաղաքական հակասությունների լուծման կիզակենտրոն դարձնելու քաղաքականությունը։

Վերջին օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանում ժամ առ ժամ սրվում հակառուսական տրամադրությունները՝ գործող իշխանությունների դիլետանտիզմի հետևանքով։ Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում կան բացեր և անհրաժեշտ են գործուն քայլեր դրանք լրացնելու համար, ակներև է բոլորին, բայց պատերազմական իրավիճակում գտնվող երկրում մերժել ռազմավարական դաշնակցի զորավարժությունները և այն անցկացնել տարածաշրջանի համար չարիք հանդիսացող ԱՄՆ-ի հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Այս բոլորին գումարենք հակառուսական հռետորաբանությունը, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու կոչերը, 102-րդ ռազմաբազան դուրս հանելու պահանջը, վարչապետի տիկնոջ այցը ՈՒկրաինա, Իրանի հետ զորավարժությունների անցկացման մերժումը և շատ մոտ ապագայում կստանանք Վրաստան, Ուկրաինա, կամ էլ Սիրիա։

Բնավ կարիք չկա պատմությանը դիմել՝ հասկանալու համար, որ չկա և չի լինելու օգնություն ո ՛չ արևմուտքից, ո ՛չ էլ ԱՄՆ-ից։ ՆԱՏՕ-ի և արևմուտքի հետաքրքրությունները Հայաստանում սահմանափակվում են զուտ այնքանով, որքանով որ կարող են դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ինչին մենք կտրականապես դեմ ենք։ Հայերից բացի, ոչ մեկի համար հայի արյունն արժեք չունի, սև ոսկին ավելի թանկ է։

Իշխանություններին հորդորում ենք հետ կանգնել այս աղետաբեր գործելաոճից, սթափվել, քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Ջուր մի լցրեք հակառուսականության ջրաղացին, մտածեք ժողովրդի և պետության ճակատագրի մասին, այլ ոչ թե դարձեք մանրադրամ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտություններում, որի արդյունքն ակներև է՝ պետականության կորուստ, նոր ցեղասպանություն։

ՈՒժ և ողջախոհություն բոլորիս:

ՀԿԿ Կենտկոմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930