-Պարոն Սիմոնյան, ես ինչ կարող եմ անել՝ ինքս լավ գիտեմ…
– Հույս ունեմ:
– Հույսերը պահեք ձեզ, ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում…
Այս երկխոսությունն այսօր խորհրդարանում, «Պետական գույքի կառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»՝ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի եւ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի (լուսանկարում) միջեւ:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ծառայողական մեքենա է եղել 2018-ին, ինչքա՞ն 2022-ին: Փոխնախարարն ասաց, որ չի տիրապետում հստակ տվյալների, բայց օրենքի նախագծում կառավարության իր մատնանշած որոշումները պատգամավորը կարող է բացել եւ նայել:
Բանավեճին միջամտեց նիստը նախագահող փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Արթուր Խաչատրյանը վերջինիս հորդորեց՝ «Զեկուցողին ասեք, որ հարգանք դրսեւորի…»:
Այստեղ էլ Հակոբ Արշակյանի ինքնասիրությունը վիրավորվեց. «Պարոն Խաչատրյան, խնդրում եմ. ինձ մի ասեք, թե ես ինչ անեմ»:
«Ուրեմն, ձեր ներկայացուցչին էլ ասեք, թող ինքը ինձ չասի, թե ես ինչ անեմ»,- պատասխանեց Արթուր Խաչատրյանը:
Հակոբ Արշակյանն էլ հորդորեց՝ զսպել կրքերը, մանավանդ, որ «Մի աշխարհացունց բան էլ չենք քննարկում»:
Լեզվակռիվն ավարտվեց պայմանավորվածությամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխնախարարը պատգամավորի պահանջած թվերը կներկայացնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ