Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2 սմ-ով

Սեպտեմբեր 11,2023 15:36

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 4-10-ը (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.36մ (10.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 8սմ-ով։

☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.690մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ՝ 219.598մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ՝ 87.805մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930