Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Եթե պետության գոյության կոնցեպտի անկյունաքարային թեզ ենք դարձնում Ադրբեջանի հետ մահացու հարևանության հարցը, ապա խնդիրը պարզեցվում է՝ դառնում լուծելի. Հակոբ Հակոբյան

Սեպտեմբեր 11,2023 15:02

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշխարհում չկա երկիր, որ իր գոյության ուրույն կոնցեպտը չունենա։ Որոշ երկրների գոյության կոնցեպտն ազատ է, որոշ երկրներինը՝ սահմանափակ, բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է զիջի և համակերպվի հարևանների պարտադրանքներին։ Խոսքը ավելի լայն ու ընդգրկուն հայեցակարգի՝ անվտանգ միջավայրի մասին է։ Արցախի բնակչությունը թվով զիջում է Ադրբեջանին, և տեսանելի ապագայում մենք միշտ ստիպված ենք լինելու պայքարել կենդանի ուժով մեզ թվաքանակով գերազանցող հարևանի դեմ և ստիպված ենք լինելու ապրել Ադրբեջան պետության հետ հարևանությամբ, որը միշտ փորձելու է վերացնել մեզ:

Հետևաբար, եթե պետության գոյության կոնցեպտի անկյունաքարային թեզ ենք դարձնում Ադրբեջանի հետ մահացու հարևանության հարցը, ապա խնդիրը պարզեցվում է և դառնում է լուծելի։ Բավական է նայել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, թե ինչպես են հանցավոր իշխանությունները կեղեքում Ադրբեջանի մեջ ապրող բազմաթիվ ազգային փոքրամասնություններին՝ պարզ կդառնա, որ Ադրբեջանի ղեկավարությունը և ցեղասպանությունը քույր ու եղբայրներ են:

Արցախն այսօր այն վիճակում չէ, որ կարողանա երկար պատերազմ վարել: Փոքր տարածքը, խիստ երկարաձգված սահմանները, ենթակառուցվածքների և գրեթե բոլոր բնակավայրերի մոտ լինելը ճակատային գծին՝ զրկում են Արցախին ռազմավարական որևէ խորությունից, ուստի կարիք է առաջանալու ոչ միայն բնակչության մոբիլիզացնելու անհրաժեշտություն, այլև կայուն անվտանգության երաշխավորման մեխանիզմ։

Այսօր անհրաժեշտ է, որ տարածաշրջանում հետաքրքրություն և կենսական շահեր ունեցող երկրները Արցախում ստեղծեն համապատասխան գործիքակազմ ոչ միայն ցեղասպանություն թույլ չտալու համար, այլև տարածաշրջանում խաղաղության համար երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով՝ միջնաժամկետ, ժամանակավոր լուծումներ ունենալու համար։

Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց հետ պայմանավորվածությունները առ ոչինչ են՝ ցանկացած պահի նրանք կարող են դրժել իրենց խոստումը, դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից, ուստի այդ մեխանիզմները պետք է լինեն նաև երաշխիք առ այն, որ Ադրբեջանը կկատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Նման միջանկյալ ռազմավարությամբ իրենց պատմական կայունությունն են կերտել մեզ նման շատ երկրներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930