Լրահոս
Օրվա լրահոսը

«Սմարթֆոններ եք բաժանում մի երկրում, որը մեր ողբերգության շնորհավորողն էր». Դավիթ Սահակյանց

Սեպտեմբեր 11,2023 14:22

«Միշտ ուկրաինական իշխանությունները ատելով ատել են Հայաստանի Հանրապետությունը… Միգուցե չեն ներել, որ ժամանակին «Արարատը» «Դինամո Կիեւին» է կրել… Չգիտեմ, գուցե էդ ժամանակներից է գալիս ամեն բան… Ուստի բնական է, որ Ադրբեջանին առաջին շնորհավորողն Ուկրաինան է լինելու, ինչ առիթով էլ որ լինի…Եվ եթե մենք որպես շատ խորը ողբերգություն ենք ընդունում 44-օրյա պատերազմը, մեր ազգի ապրած ողբերգության առաջին շնորհավորողը եղել է այն երկիրը, որին այսօր սմարթֆոն եք տանում (Աննա Հակոբյանը նման նվերներ էր արել ուկրաինացի դպրոցականներին-Գ.Հ.):

Իմիջիայլոց, այդ սմարթֆոնների թեման շատ հետաքրքիր է, տեսել ե՞ք, որ երբ Նիկոլը շրջում է մարզերում, երեխեքին այֆոններ է բաժանում: Ինձ թվում է պետք է հետաքրքրվել, հասկանալ, թե էդ ի՞նչ պահեստ ունեն, որ էստեղ, էնտեղ հեռախոսները բաժանում են, մի հատ էլ հերիքում է Ուկրաինա տանելուն»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի այցին ՝ Ուկրաինա:

«Ես զարմանում եմ, որ Ռուսաստանում են սկսել զարմանալ այն ամենի վրա, ինչ կատարվում է մեզ մոտ, որովհետեւ դեռ 2016 թվականից սկսած հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի տեսլականը՝ Ռուսաստանի հետ կապված, իր թիմը ռուսատյաց էր, այրում էին Ռուսաստանի դրոշը, Պուտինի հասցեին վերջին բառերով պաստառներ էին բերում ու ցույցերի էին մասնակցում… Զարմանում եմ, որ ռուսներն այս ամենին մատների արանքով էին նայում..․ Իր ազգի նկատմամբ նման վերաբերմունք ունեցող, կարմիր գծեր հատող մարդուն ո՞նց եք քարտ-բլանշ տալիս՝ լինի Ռուսաստանը, Արեւմուտքը, Իրանը եւ ընդհանրապես միջազգային հանրությունը»,-հավելեց մուլտիպլիկատորը:

Նրա խոսքով. «Երբ ուժեղ Սփյուռք ունեինք եւ կայացած պետություն էինք, այդ ժամանակ մարդիկ խոսում էին ի շահ Հայաստանի ու Արցախի, իսկ հիմա ովքեր խոսում են ի շահ հայերի, կամ ընտրությունների են պատրաստվում եւ հայերից քվե են ակնկալում (Փարիզի քաղաքապետն էլ եկավ ու ինչ), ուղղակի իրենց PR-ն են անում, կամ ազնիվ, նորմալ մարդիկ են ու Շառլ Ազնավուրի խաթեր են ինչ-որ բան անում, որն ի դեպ ոչ մի կերպ չի տեղավորվում այսօրվա իշխանության հայերի մեծարման ձեւաչափի մեջ… Շառլ Ազնավուրը դուրս է այնտեղից իր գաղափարով, Ցեղասպանության դեմ իր պայքարով, իր՝ Արցախի կողքին լինելով… Ի դեպ, կարող է էլ Սնուփ Դոգին էլ չբերեն սրանք, նա էլ է ողջունում Արցախի հայությանը… Ինստագրամի էջում գրել էր՝ Արցախ, Հայաստան ես ձեզ հետ եմ… Այս իշխանությունները թուրքական վեկտորի մեջ են, եւ վաղուց շատ-շատերը էլ չեն տեղավորվում իրենց ձեւաչափում՝ սկսած իրենց Հայկ Մարությանից…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930