Samsung Electronics ընկերությունը 17 տարի շարունակ, իր մասնագիտական փորձի ու առաջատար նորարարությունների շնորհիվ, վստահորեն ցուցադրում է հեռուստացույցների արտադրությունում առաջատարությունն ու տեխնոլոգիական առավելությունը:
2023 թվականին Samsung-ը պահպանեց կոնտենտի դիտման համար նորարարական լուծումներ մշակելու ուղին և շուկա թողարկեց OLED հեռուստացույցների շարքը: Պարզ դիզայնով այս հեռուստացույցները մարմնավորում են պատկերի տպավորիչ որակը, ծավալուն ձայնն ու արհեստական բանականության տեխնոլոգիաները:
Samsung OLED հեռուստացույցներում կիրառվում է նորարարական QD-դիսփլեյը՝ OLED-ի կատարելագործված տարբերակը. քվանտային կետերի տեխնոլոգիայով ուժեղացված ինքնալուսավորվող պիքսելները՝ խորը սև, մաքուր սպիտակ ու հագեցած, կենդանի գույների համար:
Պատկեր
Կարդացեք նաև
OLED շարքի նոր մոդելներում հասանելի պատկերը գունամատուցման ոլորտում Samsung-ի նորարարական տեխնոլոգիաների մարմնացումն է: Արհեստական բանականության հիման վրա գործող Quantum 4K պրոցեսորը 20 նեյրոցանցերով վերլուծում է մատուցվող նյութն ու այն կադր առ կադր բարելավում 4K-ում պատկերի առավելագույն որակի համար: Ծայրահեղ հստակությունն ու դետալիզացիան, տպավորիչ ցայտագունությունը, տեսարանների խորությունն ու ծավալը, սահմանների հստակությունը՝ այս ամենը պատկերն աներևակայելի իրատեսական են դարձնում:
Samsung-ի տեխնոլոգիական նորարարություն՝ QD-OLED դիսփլեյն արձագանքման ցածր ժամանակի պայմաններում ապահովում է առավելագույն պայծառություն: QD-դիսփլեյն ունակ է ճշգրտությամբ փոխանցել Pantone Validated և Pantone SkinTone Validated չափորոշիչներին համապատասխանող մինչև 2030 գույն և 110 մարմնագույն երանգ, ինչի շնորհիվ էկրանի պատկերը հագեցած ու կենդանի է ստացվում:
Ձայն
Dolby Atmos տեխնոլոգիան, էկրանի ամբողջ պարագծով տեղակայված մուլտիալիքային բարձրախոսների շնորհիվ, ծավալուն ձայն է ստեղծում: Իսկ նոր՝ վերին բարձրախոսները, որոնք հայտնվել են Samsung հեռուստացույցների 2023 թվականի շարքում, թույլ են տալիս ստեղծել բազմաշերտ ծավալուն ձայն ու լիովին ընկղմում են ձեզ այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին:
Գեյմինգ
OLED Samsung-ը կատարյալ է տեսախաղերի սիրահարների համար: Գեյմինգի համար հեռուստացույցների շարքի առաջադեմ տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել խաղի ընթացքի մեջ: Այս մոդելներում HDMI 2.1 չորս մուտք կա. երկու վահանակների, սաունդբարի ու համակարգչի, կամ SSD-ի համար: Շնորհիվ 144 Հց թարմացման հաճախականության՝ պատկերը մշտապես հստակ է: FreeSync Premium Pro և Motion Xcelerator Turbo Pro ֆունկցիաները երաշխավորում են պատկերի բացերի ու սառեցումների բացակայությունը՝ խաղը դարձնելով հնարավորինս կլանող:
Դիզայն
Նորարարական տեխնոլոգիաներից բացի, Samsung OLED-ն առանձնանում է Infinity One և LaserSlim նրբագեղ պարզ դիզայնով, որը ներդաշնակորեն միաձուլվում է ցանկացած ինտերիերի: Հեռուստացույցի ուլտրաբարակ շրջանակը, անսահման էկրանը և մետաղից պատրաստված տակդիրն ապահովում են հեռուստացույցի պրեմիում տեսքը:
Միացման հնարավորությունները
OLED S95C և S90C մոդելները համալրված են IoT Hub-ով (խելացի տան կառավարման կենտրոնով), որի շնորհիվ Samsung-ի և կողմնակի արտադրողների խելացի սարքավորումները կարելի է միացնել անմիջապես TV-ին ու կառավարել դրանք SmartThings հավելվածի միջոցով:
Հատուկ հնարավորություններ
Samsung-ը շարունակում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր արտադրանքի հատուկ հնարավորություններին: OLED շարքի հեռուստացույցներում տարատեսակ հնարավորություններ են նախատեսված տեսողության և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար: Պայմանավորված օգտագործողների գունային տեսողության խանգարման (ԳՏԽ) աստիճանով ու տեսակով՝ SeeColors ռեժիմը շտկում է գույնի կարգավորումները՝ օգնելով բարելավել պատկերի ընկալումը: Smart TV ձայնային ուղեցույցը կարտաբերի էկրանին երևացող տարրերը և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնի օգտագործել հեռուստացույցի հիմնական գործառույթները և տարբեր խելացի ծառայությունները: Գույնի շտկման գործառույթը կկարգավորի երանգների հակադրությունը: Լսողության խանգարում ունեցող մարդկանց համար նախատեսված են ենթագրեր: Եթե դրանք փակում են տեսարանն ու խանգարում դիտմանը, դրանք հնարավոր է տեղափոխել, սահմանել տառատեսակի և ենթապատկերի գույնն ու չափսը, ինչպես նաև թափանցիկությունը:
Հոգածություն մոլորակի մասին
Samsung հեռուստացույցների նոր մոդելներն էկոլոգիապես ավելի մաքուր են: Տուփն արտադրված է վերամշակված հումքից՝ առանց գունային տպագրության, մետաղական կապերը փոխարինված են թղթե ինքնակպչուն ժապավենով, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Լավագույն պատկերի և ձայնի առաջադեմ տեխնոլոգիական նորարարությունները, պրեմիում դիզայնը, միացման լայն հնարավորություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը Samsung Electronics-ը դարձնում են հեռուստացույցների արտադրության անվիճելի առաջատարը:
Հայաստանում OLED Samsung շարքը ներկայացված է 55”, 65”, 77” անկյունագիծ ունեցող S95С և 55” և 65” անկյունագիծ ունեցող S90C մոդելներով: