Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 11,2023 13:38

Երևան քաղաքում`

ՍՍեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։

Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նունքան կբարձրանա։

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 36.1°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.9°C (1998թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.2°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930