Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վիճակը կարգավորման կարիք ունի»․ ՊԵԿ փոխնախագահը՝ Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների խնդրի մասին

Սեպտեմբեր 11,2023 13:16

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, թե վրացական պետհամարանիշերով մեքենաների հետ կապված ի՞նչ փոփոխություն է նախատեսված։ «Լուրջ անհանգստություն կա մեր հասարակության մեջ, մարդիկ տասնյակ հազարներով վրացական մեքենաներ են ներմուծել Հայաստան եւ շահագործում են։ Իրենց մոտ լուրջ անհանգստություն կա, քանի որ օրերս տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ-ը նոր օրենսդրական նախաձեռնություն է ուզում մտցնել, որով մարդիկ պետք է մաքսազերծեն այդ մեքենաները»,- ասաց պատգամավորը։

Արթուր Մանուկյանն ասաց, որ խոսքը թեթեւ մարդատար մեքենաների մասին է, որոնք ժամանակավոր ներմուծվում են Հայաստան։ «Քանի որ մեզ մոտ գործող իրականությունը հետեւյալն է՝ անցնում է 365 օրը, եւ այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար կառավարությունում ներկայումս քննարկվում են հարցի լուծման մի շարք տարբերակներ։ Այս պահին դեռեւս հասարակությանը ներկայացվելիք վերջնական տարբերակ չկա, քննարկման փուլում է։ Ոչ թե խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են եւ պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ առաջարկությունը վերաբերելու է ընդամենն ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնելուն»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Նա նշեց, որ փաստորեն ներմուծվում են ավտոմեքենաներ, որոնց համար գույքահարկ ու բնապահպանական հարկ ՀՀ-ում չի վճարվում։ Այդ մեքենաների համար ընդամենն ապահովագրական ծածկույթի տեսքով ներկայացվում է ապահովում, եւ դրանք շարունակում են շահագործվել ՀՀ-ում։ «Այս վիճակը կարգավորման կարիք ունի, հետեւաբար, կառավարությունը ներկայումս քննարկում է հարցի լուծման այն ճանապարհը, որը կլուծի եւ պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցը, եւ նաեւ մյուս խնդիրները»,- հավելեց Արթուր Մանուկյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930