Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, սահմանային լարվածության եւ հակառակորդի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին հարցին ի պատասխան ասաց, որ ե՛ւ հրետանային միջոցներ եւ այլ ռազմական տեխնիկա են կուտակել. «Միայն կհորդորեմ, որպեսզի հետեւեք մեր տեղեկատվությանը: Մենք պարբերաբար սրումների, ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկացնում ենք»:
Հարցին՝ իսկ ի՞նչ է անում ՊՆ-ն, որ իրավիճակը չլարվի, երբ Ադրբեջանը, տեսնում ենք, որ միտում ունի լարելու՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «ՊՆ-ն իր իրավասությունների շրջանակներում բնականաբար քայլեր ձեռնարկում է՝ տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով»:
Հարցին, թե ռիսկը որքա՞ն է ռազմական գործողությունների վերսկսման՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, քաղաքական մակարդակով եւս հայտարարություններ հնչել են՝ Անվտանգության խորհրդի անդամների մակարդակով, մեր տարածաշրջանն այնպիսին է, որ մշտապես այդ ռիսկը առկա է: Սակայն մենք, որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիայի եւ առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ