Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է.
➡️«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն:
➡️Ըստ Ադրբեջանի պաշտոնյաների՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է:
Կարդացեք նաև
➡️Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և լրջությամբ հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և Իրանն ապահովում է իր սահմանների անվտանգությունը:
➡️Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պետք է որոշվեն հստակ մեխանիզմով: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է:
➡️ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը:
➡️Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»: