Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դրա համար պայմաններ կհասունանան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:
Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դրա համար պայմաններ կհասունանան:
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ էլ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է, և որոշակի ժամանակ է անցնում, մինչև որ մենք նորից հետ են գալիս, նստում ենք և սկսում աշխատանքը,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:- Բանակցությունները չեն դադարեցվել, շարունակվում են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ