Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, մենք պետք է օր առաջ դա անենք, որովհետեւ մենք չենք ուզում որեւիցե պարագայում լինել մի ցուցակի մեջ, որտեղ կա Ադրբեջանը»․ Վլադիմիր Վարդանյան

Սեպտեմբեր 11,2023 11:55

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեւիցե մահապատիժ չի իրագործվել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա նշեց, որ արձանագրությունը չեն վավերացրել Հայաստանն ու Ադրբեջանը։ «Այո, մենք պետք է օր առաջ դա անենք, որովհետեւ մենք չենք ուզում որեւիցե պարագայում լինել մի ցուցակի մեջ, որտեղ կա Ադրբեջանը»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ մեդիայում ձեւավորված տեսակետ կա, թե պատերազմի ժամանակ գործող օրենքների համաձայն՝ մահապատիժն ի կատար է ածվում մարտի դաշտում։ Բայց իրականում 1949 Ժնեւի բոլոր 4 կոնվենցիաները հստակ պրակտիկա են նախատեսել մահապատժի նշանակման ու իրագործման համար։ Ընթացակարգը հետեւյալն է ամբողջ աշխարհում՝ նախ պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված դատարան, դատարանը պետք է կայացնի դատավճիռ, եւ մահապատիժը կարող է ի կատար ածվել հովանավորող պետությանը կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացնելուց վեց ամիս հետ։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ արտադատական մահապատիժները որեւէ ժամկետ չեն կարող ունենալ եւ պետք է պատժվեն համընդհանուր իրավազորության սկզբունքով։ «Համընդհանուր իրավազորությունը հետեւյալն է՝ դեռեւս վաղ միջնադարում ձեւավորված սովորույթ, համաձայն որի՝ հանցագործը պետք է պատժվի այնտեղ, որտեղ կհայտնաբերվի։ Որտեղ ես քեզ կհայտնաբերեմ, այնտեղ էլ քեզ կպատժեմ։ Եվ մենք, այո, պետք է հետամուտ լինենք, որ մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործություն հետապնդվի ամբողջ աշխարհում։ Եվ կարծես թե առնվազն այս հարցով մենք համակարծիք ենք»,- հավելեց նա՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930