Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպան Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի համատեքստում

Սեպտեմբեր 11,2023 11:42

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում։ Կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ճանապարհային տուրքերը, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման վերաբերյալ հարցերը, տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակաբար դիտարկման տիրույթում պահել առանցքային հարցերի ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930