Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտում

Սեպտեմբեր 11,2023 11:38

Ազգային ժողովի նիստում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները։ Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի եւ Չեխիայի հանրապետությունների Պաշտպանության նախարարությունները»,- ասաց Արման Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել էին դեռեւս 2019 թվականի ապրիլին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրներում ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել էր համաձայնագրի ներպետական ընթացակարգերի կատարման մասին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930