Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին` համառոտ

Սեպտեմբեր 11,2023 11:34

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ

  • ՀԱՊԿ-ը Իրանին որպես դիտորդ է հրավիրել վարժանքներին։ Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են Սաուդյան Արաբիայի, Իրանի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
  • Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի է ունեցել պաշտպանական արդյունաբերության վերջին ձեռքբերումների վերաբերյալ ցուցահանդես, որում ներկայացվել է «Մոհաջեր 10» անօդաչու թռչող սարքը՝ 24 ժամ թռիչքի առավելագույն տևողությամբ, 7000 մետր թռիչքի բարձրությամբ։ «Մոհաջեր 10» անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, իսկ բեռի առավելագույն քաշը՝ 300 կգ։ Այս անօդաչու թռչող սարքի առավելագույն արագությունը ժամում 210 կիլոմետր է, այն ունակ է կրելու բոլոր տեսակի զինամթերք և ռումբեր, հագեցած էլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով։
  • Սիրիայում կա 830 օտարերկրյա ռազմակայան, որոնց 70%-ը պատկանում է Իրանին։
  • Իրանը դանդաղեցնում է ուրանի հարստացման գործընթացը՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Իրանի վերաբերյալ. Իրանում հարստացված ուրանի պաշարները վերջին եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո նվազել են 949 կգ-ով և կազմել 3795,5 կգ., մինչև 60% հարստացված ուրանի պաշարներն աճում են, բայց ավելի դանդաղ, քան նախկինում։
  • Ռուսական Յակ-130 ինքնաթիռը ծառայության է անցել Իրանի ռազմաօդային ուժերում, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հաղորդագրությանը կցվում է Yak-130 7-9701 պոչի լուսանկարը։ Թե քանի ինքնաթիռ է առաքվել Իրան, չի նշվում։
  • Իրանը կստեղծի իր առաջին նավիգացիոն հետազոտական արբանյակը, որը կոչվում է Pazhukhesh-1:

Իրանի ներքաղաքական զարգացումների մասին

  • Իրանն ավարտեց 2,5 միլիարդ եվրոյի նավթի փոխանակման գործարքը Չինաստանի հետ՝ Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանի (IKIA) կառուցման համար:
  • Իրանը նախատեսում է 5 տարվա բնակության թույլտվություն տրամադրել 100,000 դոլարի ներդրման դիմաց. Նախագիծը իրենից ենթադրում է այն, որ որքան մեծ է ներդրումների չափը, այնքան երկար է տրվելու կացության թույլտվությունը:
  • Իրանում կգործարկվի Մերձավոր Արևելքում ցինկի վերամշակման ամենամեծ գործարանը։ Մեհդիաբադի կապարի-ցինկի և բարիտի հանքավայրը համարվում է աշխարհում երկրորդ ամենամեծ պաշարները՝ ունենալով ավելի քան 700 միլիոն տոննա կապարի և ցինկի երկրաբանական պաշարներ և մոտ 170 միլիոն տոննա վերականգնվող պաշարներ։
  • Վերջին երկու տարվա ընթացքում Իրանում էլեկտրաէներգիայի հզորությանը ավելացվել է 7700 մեգավատտ։
  • Ռուսաստանը դարձավ իրանական պիստակի արտահանման առաջին ուղղությունը։ Վերջին հինգ ամիսների ընթացքում 110 միլիոն դոլար արժողությամբ իրանական գրեթե 16 հազար տոննա պիստակ է արտահանվել 44 երկիր, որից 23 տոկոսը նախատեսված է եղել Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանը՝ 3733 տոննա՝ 25 մլն դոլար արժողությամբ և 23 տոկոս բաժնեմասով առաջին ուղղություն, Գերմանիա՝ 11,2 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 11 մլն դոլար, Ղրղզստան՝ 8,5 մլն դոլար և Չինաստան՝ 7,5 մլն դոլար։
  • ԱՄՆ-ն Իրանից առգրավել է ավելի քան 980 հազար բարել նավթ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ խոսքը գնում է իրանական նավթ արտասահմանյան գնորդներին փոխադրելու անօրինական սխեմայի մասին, որը գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությամբ, որն արգելված է ԱՄՆ-ում։
  • Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նախկին զինվորականը, որը պետք է դատվեր «Իրանի օգտին լրտեսության» մեղադրանքով, փախել է Լոնդոնի բանտից։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

  • Իրանը և ևս 5 երկրներ պաշտոնապես միացել են BRICS-ին ։ Հարավային Աֆրիկայի նախագահը հայտարարել է, որ Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան 2024 թվականի հունվարից կհամարվեն BRICS-ի պաշտոնական անդամներ:
  • The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ: Գործարքի շրջանակներում Իրանին հասանելի կլինի 6 միլիարդ դոլարը, որը սառեցվել է հարավկորեական բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
  • Իրանն այլևս պատժամիջոցների պատճառով արգելափակված միջոցներ չունի արտասահմանում։ Իրանն առաջին երկիրն է, որը ստիպել է ԱՄՆ-ին ազատ արձակել իր բոլոր սառեցված փողերը։
  • ԱՄՆ-ը թուլացրել է պատժամիջոցների ճնշումը Իրանի նավթարդյունաբերության վրա, այս մասին հայտնում է Oil and Capital-ը։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո Իրանը առաջին անգամ նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել։ ԱՄՆ պաշտոնյաները թուլացնում են իրանական «սև ոսկու» վաճառքի նկատմամբ հինգ տարի առաջ կիրառված սահմանափակող միջոցները։ Նրանք դա անում են հրապարակային: Այսպիսով, 2023 թվականի օգոստոսի սկզբից Իսլամական Հանրապետությունը մատակարարում է օրական 2,2 մլն բարել։ Համեմատության համար նշենք, որ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում օրական ցուցանիշը եղել է 1,5 մլն բարելի մակարդակում։
  • Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն կարմիր գիծ է իրենց երկրի համար։
  • Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գլխավոր տնօրենն առաջին անգամ հայտարարել է իրանական միջանցքով ռուսական բեռների տարանցման մասին՝ դեպի Սաուդյան Արաբիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Ադրբեջան, Ռուսաստան, Արևելյան և Հյուսիսային Եվրոպա ապրանքների երկաթուղային տարանցման հնարավորություն է տալիս։

Հենակետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930