«Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգի առաջին կետը թերեւս կարող էր լինել ՀՀ խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված ողջույնի ուղերձ հղելու հարցը»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցելով, առաջին իսկ քվեարկությամբ՝ 22 ձայնով Արցախի Հանրապետության նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին»,- հայտարարեց նա։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ շատ պատասխանատու փուլ է Արցախի համար՝ երկիրը, հանրապետությունը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին հումանիտար։ «Բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու եւ բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք։ Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը։ Եվ որքան էլ զարմանալի է, պաշտոնական Երեւանից մինչեւ օրս որեւէ շնորհավորական ուղերձ չի հղվել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ