Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 6-ին, Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի Տ․ Մկրտչյանը հայտնել է, երբ տեսել է, որ մեքենայի համարանիշները գողացել են, ինքը նկատել է, որ դիմապակուն փակցված է եղել ինչ-որ Տելեգրամ ալիքի հասցե՝ իր հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տ․ Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: