ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանն այսօր սկսեց աշխատանքները։ Նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը։ Ըստ այդմ՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին։ Մհեր Մելքոնյանը երդվեց՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը վայր է դրել մանդատը՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ