Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և հանել ապօրինի անցակետը։
Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։
Այդուհանդերձ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն կառուցելու պատրաստակամության համար:
Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։
Կարդացեք նաև
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ