«Այն, ինչ իրականացնում է իշխանությունը, մեզ համար զարմանալի չէ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք նրան, որ իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրս և արդյոք իրավական գործընթացներ սկսելո՞ւ եք այս առումով, այսպես պատասխանեց «Ապրելու երկիր» կուսակցության համահեղինակ, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզչության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշեց, որ նման գործիքակազմ իրենց կողմից տեսել են մարզերի ընտրությունների ժամանակ․ «Սպասում ենք, թե հերթով ինչ են անելու։ Իրենց լարվածությունը ցույց է տալիս, որ հակասում են իրենք իրենց։ Ասում են՝ Երևանում այնպիսի աշխատանքներ ենք արել, որ երևանցիները մեզ են վստահելու, բայց հիմա Երևանի բոլոր պատերից կախված են Տիգրան Հախինյանի պաստառները, վարչական միջոց են օգտագործում, Նիկոլ Փաշինյանն անձամբ Երևանում շրջում է։ Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանության վարկանիշը բավականին ցածր է։ Այն վարչական ռեսուրսը, որ նրանք օգտագործում են, որևէ արդյունք չի տալու։ Վստահ եմ, որը նույնիսկ այն մարդիկ, որոնք աշխատում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կամ կառավարության այլ կառույցներում, ստիպված գնում են այդ ընտրություններին։ Բազմաթիվ դեպքեր կան, որ ականատես ենք լինում, թե այդ հավաքներից հետո ինչպես են արտահայտվում այդ քաղաքացիները ՔՊ-ի հասցեին, որ իրենց պարտադրաբար բերում են ընտրությունների։ Սա նրանց ավելի է նյարդայնացնելու։ Դիտորդները և իրավապահները սա տեսնում են։ Այս ամենի մեր գնահատականը լինելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական։ Վստահ եմ, որ երևանցիներն իրենց գործողություններով քաղաքական գնահատական են տալու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ