Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհուրդը որոշում է կայացրել սատարել «Մայր Հայաստան» դաշինքին

Սեպտեմբեր 10,2023 19:24

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը

2018-ի չարաբաստիկ «հեղափոխություն»-ից մինչ այսօր Հայոց բանակը արժեզրկվում ու բարոյալքվում է։ 2020-ի 44-օրյա պատերազմի 1-ին օրն այն օրն էր, երբ վերջին 30 տարիների մեջ 1-ին անգամ Հայոց սահմանապահ զինվորը զգաց, որ իր թիկունքն իր հետ չէ, որ իրեն առաջնագծում մենակ են թողել, մոռացել, անտեսել, լքել։ Այդ իսկ օրվանից մինչև այսօր առաջնագծի զինվորի մոտ այդ զգացումն է, անթիկունք լինելու, միայնակ, կոտրված ողնաշար ունենալու զգացումը։ Սահմանապահ զինվորի թիկունքը շտկելու և սահմանն ամրապնդելու բանալին էլ այստեղ է՝ Երևանի կենտրոնում, հրապարակում և այսօր Երևանից էլ պետք է սկսել, շտկման գործը։

Ուստի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհուրդը միակամ որոշում է կայացրել ակտիվ մասնակցել առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին՝ սատարելով «Մայր Հայաստան» դաշինքին և Անդրանիկ Թևանյանին, քանզի տվյալ հանգամանքներում միայն «Մայր Հայաստան» դաշինքի շուրջ ենք տեսնում Հայաստանն այս դժվարին իրավիճակից դուրս հանող ելքը, որի 1-ին քայլը պետք է լինի Երևանում հաղթելը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր երևանաբնակ անդամներին, աջակիցներին ու համակիրներին ևս հորդորում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին և ընտրել «Մայր Հայաստան» դաշինքին։

Մասնակցե՛ք ընտրություններին, տե՛ր կանգնեք ձեր ձայնի իրավունքին, քաղաքին, հայրենիքին։

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930