Լրահոս
Օրվա լրահոսը

«Համար մեկ հարցը էս երեխեքի հարցն է, ուր գնում են, լարում են». բնակիչը՝ Ավինյանին

Սեպտեմբեր 10,2023 18:14

Արաբկիր վարչական շրջանի թաղամասերից մեկում՝ Կորեայի ձորում, Տիգրան Ավինյանին դիմավորեցին մի շարք խնդիրների բարձրաձայնմամբ:

«Համար մեկ հարցը էս երեխեքի հարցն է, ուր գնում են, լարում են: Խաղալու տեղ չունեն: Գալիս են իմ հայաթ, ես եմ լարում, գնում են էն կողմ, էնտեղից են լարում: Հաջորդ հարցը՝ ոռոգման ջուր, 60 տարվա ծառեր են, տեսեք՝ ինչ այգի է դառել: Դուք ջահել եք,  չգիտեք՝ ինչ զիբիլանոց էր ստեղ: Կոմունիստների ժամանակ աջ ու ձախ ջրում էինք, շատ լավ էր, իսկ հիմա խմելու ջրով չի լինում ջրել»,- բնակիչներից մեկը թվարկեց խնդիրները:

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ իրենց մեծ թաղամասում մի փոստատար չկա: Բնակչի խոսքով, ինքը տուգանք ունի, չի կարողանում ստանալ ծանուցումը:

Բնակիչները նաեւ ցանկություն հայտնեցին, որ թաղամասին նորմալ անուն տան՝ դժգոհելով, թե ինչ անվանում է Կորեայի ձորը: Բնակիչներից մեկի խոսքով, տարիներ առաջ դիմել էր համապատասխան մարմիններին, որ իրենց թաղամասն անվանեն Վիլյամ Սարոյանի անունով: Բնակիչները նաեւ առաջ քաշեցին այդ թաղամասում տների սեփականաշնորհման հարցն ու դժգոհեցին թաղամասում գործող հոգեբուժարանից:

Տիգրան Ավինյանը նկատեց, որ բնակիչների բարձրաձայնած հարցերը այսքան ժամանակ օդում չեն մնացել: Քաղաքապետի թեկնածուն խոստացավ առաջիկայում մոդուլային մանկապարտեզ տեղի բնակիչների համար եւ երեխաների խաղահրապարակ բոլոր հարմարություններով: Ինչ վերաբերում է հոգեբուժարանին, ասաց՝ նախարարության հետ կխոսեն՝ ինչ է հնարավոր անել, դեռ որպես խոստում չֆիքսեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930