Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի տելեգրամյան գրառումը
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսաստանի օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում։
Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսաստանի Կարմիր խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքները տեղ հասցնել ռուսաստանյան մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը վերջին պահին միշտ հետևողականորեն արգելափակել է բոլոր նախաձեռնությունները՝ բազմիցս փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ պահպանելով ճնշումն արցախյան կողմի վրա և շարունակելով ցեղասպանությունը։
Խիստ կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ սովորական բառերից անցնելով նրա վրա գործնական ճնշում գործադրելուն։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է:
Կարդացեք նաև
Հ․Գ. Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են։