Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը լկտիացել է, քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 10,2023 17:50

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին, իսկ այնտեղ ձեւ են անում, թե անձրեւ է գալիս։

Ադրբեջանը լկտիացել է, քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է։

Ինչո՞ւ են Արեւմուտքում եւ ՌԴ-ում զարմանում Ալիեւի լկտի պահվածքի վրա։

Չէ որ իրենք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն, չհարգելով իրենց իսկ կողմից մշակված ուժի չկիրառման սկզբունքը, աչք փակեցին 44-օրյա պատերազմում Ադրբեջանի՝ պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությանը։

Ալիեւը «թքեց» նրանց հեղինակության վրա ու ցույց տվեց, որ նրանք նավթն ու տարբեր շահեր իրենց իսկ ստորագրությունից վեր են դասում։

Հաագայի դատարանը պարտադրում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ադրբեջանը հոխորտում է այդ որոշման դեմ։

ՌԴ-ն Լաչինի միջանցքի անխափան գործելու երաշխավորն է, բայց Ադրբեջանը եւս թքած ունի դրա վրա։

Ինչքա՞ն է շարունակելու նման կերպ վարվել Ալիեւը։

Քանի դեռ կա՛մ Արեւմուտքը, կա՛մ ՌԴ-ն «գլխին չեն բամփել»։

Կանե՞ն արդյոք։

Շահեր, շահեր…

Մեզնից բացի ոչ մեկ մեր խնդիրները չի լուծելու։

Իսկ մենք զբաղված ենք «իրար միս ուտելով»։

Դրա համար էլ հայտնվել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930