«Հայկական ալիք» – Մեծ քսանյակի՝ Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Արցախում անցկացված նախագահական ընտրություններին՝ նշելով, որ «Իլհամ Ալիևի հետ եմ խոսել, և վաղն ամենայն հավանականությամբ պարոն Փաշինյանի հետ էլ կխոսեմ… Հանքենդիում (Ստեփանակերտ – խմբ․), Ղարաբաղում այս պահին կատարվող քայլերը ճիշտ չեն, մենք դա չենք կարող ընդունել, և ԵՄ-ն էլ դա չի ընդունում, որովհետև Շառլ Միշելի հետ էլ եմ խոսել, ինքն էլ չի ընդունում։ Փաշինյանին կասեմ, որ այս քայլերը չեն կարող ընդունելի լինել»։