168.am – Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից մարդասիրական բեռի տեղափոխման նպատակով Ակնայով դեպի Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը:
«Միջազգային լրագրողների, այդ թվում՝ Reuters-ի, Politico-ի և BBC-ի բազմաթիվ հարցումների ի պատասխան, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը. Ռուսաստանի նախաձեռնած պարենային բեռները, ադրբեջանական Կարմիր մահիկի հետ համաձայնեցմամբ, Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից կշարժվեն Աղդամ (Ակնա)-Ասկարան (Ասկերան) ճանապարհով դեպի Խանքենդի (Ստեփանակերտ): Սա առանձին գործարք է և չպետք է շփոթել ԿԽՄԿ-ի մատակարարումների համար Աղդամ (Ակնա)-Խանքենդի (Ստեփանակերտ) և Լաչին (Բերձոր) – Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ», – հայտնել է Հաջիևը: