«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման:
Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են:
Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ որ, ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի: Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր` լավն էր, թե վատն էր, ընդունելի էր, թե անընդունելի, Ադրբեջանը տապալում է:
Կարդացեք նաև
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն: