Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի մոտ շատ բան ստացվում է խաղաղասիրությամբ ներշնչված հայերի պահվածքի պատճառով․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 10,2023 11:33

Միջազգային բանակցություններում դեռ չկան ԼՂՀ կարգավիճակի եւ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գծի վերաբերյալ պայմանավորվածություններ։ Չկա նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավիճակի (ստատուսի) վերաբերյալ համաձայնություն. Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին՝ անվերապահորեն ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս՝ հրաժարվելով սակայն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Կա՞ արդյոք այստեղ միջազգային մակարդակի հանցագործություն։ Անշուշտ: Եվ հանցանքն այն է, որ ԼՂ-ի հարցում առկա տարաձայնությունների հենքին միջազգային ճանաչում ստանալու համար Ադրբեջանը խաբեց միջազգային հանրությանը՝ գիտակցելով, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման խնդիր կա, եւ ճանաչում ստանալով՝ անմիջապես ագրեսիա սկսեց՝ կանխելու այս միջազգային գործընթացի իրականացումը։

Ագրեսիան հետապնդում էր էթնիկ զտումների միջոցով Լեռնային Ղարաբաղի տարածքը բռնակցելու նպատակ: Պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրությունը երբեք չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Միայն ՄԱԿ-ի ԱԽ-ը 1993 թվականի իր բանաձեւերում պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը անտեսվել էր Ադրբեջանի կողմից։ Միայն Ադրբեջանի՝ որպես պետության, փլուզումը կասեցրեց ագրեսիան։ Ադրբեջանի ձախողված քաղաքականությունն է, ըստ էության, տարածագոտու ժողովուրդների դժբախտությունների պատճառը։ Հենց այս միջազգային խարդախության համար է, որ Ադրբեջանը պետք է պատժվի։

Այս երկրի գործող նախագահը լավ է հասկանում այս ամենը։ Հետեւաբար՝ ջանք չի խնայում պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ընկճելու համար։ Ի վերջո, միջազգային ատյաններում դատավարության հեռանկարն ամենեւին էլ պատրանքային չէ։ Դեռ շատ բաներ նրա մոտ ստացվում են։ Բայց ստացվում են մեծամասամբ խաղաղասիրությամբ ներշնչված հայերի պահվածքի պատճառով:

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930