Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի, որի միտումն է ևս մեկ անգամ պատժել հայ ժողովրդին իր իսկ տարածքի մի մասում». Արգենտինայի նախագահ

Սեպտեմբեր 10,2023 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի իր ելույթում Արգենտինայի նախագահն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը։

Ալբերտո Ֆերնանդեսը նշել է. «Մինչ Արևելյան Եվրոպայում պատերազմ է ընթանում, բազմապատկվում են հասարակական նվազ ուշադրություն գրավող, բայց նույնքան ցավալի հակամարտությունները, ինչպես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն է, որը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի, որի միտումն է ևս մեկ անգամ պատժել հայ ժողովրդին իր իսկ տարածքի մի մասում»։

Նախագահ Ֆերնանդեսը վերահաստատել է՝ բազմակողմանիությունն է միջազգային փոխըմբռնման գերագույն միջոցը։

Արգենտինայի առաջնորդի հայտարարությանը առնչությամ X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում իսպաներեն գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում Ալբերտո Ֆերնանդեսին Նյու Դելիում G20–ի գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը բարձրաձայնելու համար։ Մենք գնահատում ենք միջազգային գործընկերների ուղերձները, որոնց նպատակն է՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը»։

Պաշտոնական Բաքվից առայժմ չեն մեկնաբանել Արգենտինայի նախագահի անդրադարձը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930