Համացանցում լայն տարածում ստացավ Արթուր Չախոյանի ՖԲ էջում տեղադրված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող ՔՊ-ի կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում անցկացվող քարոզարշավի տեսանյութը, որից ակնհայտ երևում է, մեղմ ասած, վարչական ռեսուրսի չարաշահում:
Տեսանյութից պարզ երևում է, որ Տիգրան Ավինյանի անցկացվող քարոզարշավին մասնակցում են դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև որոշ մասնավոր սեկտորների աշխատակիցները, որոնք հավանաբար իրազեկված լինելով, որ քարոզարշավին չմասնակցելու համար հետագայում կարող են զրկվել աշխատանքից և այն, որ տեղում կարող են ստուգել ներկաների թվաքանակը, ապա ստիպված մասնակցելով քարոզարշավին ներկայացնում էին իրենց աշխատանքային վայրի անվանումները ու քարոզարշավին ներկաների թվաքանակը:
Այն, որ այսօրվա իշխանությունները բոլոր բացասական առումներով գերազանցել են նախկիններին, իսկ իրավապահ համակարգը, ըստ էության, ջանասիրաբար սպասարկում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների հանդեպ իշխանության ոտնձգությունները, ինչպես նաև այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առհասարակ չի նկատում այդպես կոչված «առատավոր երևույթները», ապա այդ հանգամանքները, արդեն իսկ, ոչ մեկի համար նորություն չեն հանդիսանում, սակայն ազգային ողբերգությունը կայանում է նրանում, որ մեր հանրությունը հանդուրժում է ազգային ինքնապաշտպանական իմունիտետի ոչնչացումը, քանի որ մեր ազգային, գիտամշակութային արմատ ձևավորող մանկավարժները օրվա իշխանության ձեռքում դարձել են անպաշտպան խամաճիկներ և չստանալով հանրության աջակցությունը՝ ստիպված են ենթարկվել դավադիր խաղի կանոններին:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում ու պահանջում է օրվա իշխանություններից զերծ մնալ մանկավարժներին, ըստ այդմ, քաղաքական գործընթացներին ներքաշումից և դրսևորելով առնվազն քաղաքական բարոյական պատասխանատվություն, հայտնել ինքնաբացարկ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, հակառակ դեպքում ընտրությունների արդյունքները, իշխող քաղաքական ուժի հաղթանակի պարագայում, հանրության կողմից կհամարվեն կեղծված:
Կարդացեք նաև
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն