Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանը թշնամացնի մեր բնական ու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ՝ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
«Ամբողջ աշխարհում խոսում են, որ պատերազմ է սպասվում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն՝ ինքն իր համար կեղծ ալիբի ապահովելու ծրագրի շրջանակում, այս ու այն կողմ է զանգում եւ տեղեկացնում, որ պատրաստ է բանակցությունների, բայց նա դրանից առաջ ամեն ինչ արել էր, որ Հայաստանը մենակ մնա»,-բացատրեց Անդրանիկ Թեւանյանը։
Դաշինքի խնդիրը նա համարում է քաղաքացիներին զգոնության կոչ անելը, որպեսզի ստեղծված իրավիճակը փոխվի, եւ մարդիկ գնան քաղաքական փոփոխությունների։
«Նիկոլ Փաշինյանը, միտումնավոր, արհեստականորեն սրեց հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ եւ Հայաստանին թողեց մենակ, որպեսզի մենք «պայմանավորված» սպասվելիք պատերազմի ժամանակն մենակ մնանք։ Հնարավորություն կա այս ամենի դեմն առնելու․ կարճաժամկետում չգիտեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի շուրջ էսկալացիան խորանա։ Նույնը վերաբերում է եւ Արցախին։ Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Կարդացեք նաև
Քաղաքացիներին նա կոչ արեց ակտիվորեն հետեւել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։
«Այսօր ամբողջ աշխարհը նայում է Կովկասյան տարածաշրջանին, իսկ մենք կարծես՝ քնած ենք։ Մեր խնդիրը պետք է լինի մարդկանց արթնացնելը»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ