Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Աշխարհի բոլոր երկրներում,այդ թվում՝ ամենաժողովրդավար, նախընտրական ժամանակաշրջանում ֆավորիտներին հրավիրում են ամենավերջում։ Մենք Հայկ Մարությանին ևս հրավիրել ենք ամսի 11 -ից սկսած մինչև 14 ներառյալ։ Ավինյանին, այո, հրավիրել ենք ամսի 15-ին, այն պարզ տրամաբանությամբ, որ հրապարակված հարցումներով Ավինյանը ավելի շատ ձայն ունի, քան Մարությանը։
Պարոն Մարությանը մեր առաջ պայման է դրել՝ կամ ես կգամ 15-ին կամ՝ չեմ գա, իմիջիայլոց այդ պայմանի մասին մոռացել է իր երկար ստատուսում գրել։
Ինչևէ, նա լրիվ հնարավորություն է ունեցել ամսի 11-ից 14-ը իր նախընտրած օրը գա հարցազրույցի։
Կարդացեք նաև
Մենք արել ենք նախընտրական մոտ մեկ տասնյակ դեբատ, թե համապետական, թե տեղական ինքնակառավարման։ Արել ենք ամենալարված ու շիկացած քաղաքական մթնոլորտում, պատերազմից հետո։ Մենք պահել ենք լրագրողական էթիկայի և հավասարակշռության բոլոր միջազգային չափանիշները։
Էնպես որ, եթե Հայկ Մարությանը պատճառ է ման գալիս խուսափելու հարցազրույցից և բանավեճից, դա իր սահմանադրական իրավունքն է։
Հ.Գ. Մարությանը նաև տեսանյութ էր տեղադրել, որտեղ զրուցակցիս ներկայացրած դեպքերի հաջորդականությունը ես փորձել էի ամփոփել, նրան դուր չէին եկել ձևակերպումները, մինչդեռ այս տեսանյութում կարող եք տեսնել նաև իշխող ուժի հասցեին կոշտ ձևակերպումների մի քանի օրինակներ։
Հ.Գ.Գ. Քաղաքական հայտարարություն անելու իրավունքն իհարկե թեկնածուինն է, բայց հարցազրուցավարին վիրավորելու և մեկնաբանություններում անձնական վիրավորանքներն առնվազն չհեռացնելը հակասում է էթիկայի մասին բարձր կոչերին: