Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Սա հաստատ զորավարժություն չէ, որով ԱՄՆ-ն ինչ-որ բան է ակնարկում Ադրբեջանին»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2023 10:08

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

– Արդեն մի քանի օր է՝ հատկապես իշխանական եւ մերձիշխանական շրջանակները հպարտորեն խոսում են հայ-ամերիկյան զորավարժությունների մասին՝ այն ներկայացնելով իբրեւ մեծագույն ձեռքբերում, իբրեւ ՀՀ պաշտպանվածության ամրապնդում եւ ամերիկյան քաղաքական եւ ռազմական ուժի` Հայաստան մուտք գործելու ապացույց: Սակայն իրականում պարզվում է` հայ-ամերիկյան զորավարժությունները սոսկ Հայաստանում հայ խաղաղապահների վերապատրաստում է, ուրիշ ոչինչ: Որ մեր զինվորներին հետո տանեն աշխարհի թեժ կետերը` ՆԱՏՕ-ի խաղաղապահների բրիգադներում կռվելու: Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել:

– Ես կասեի, որ անգամ մեր զինվորները չեն էլ կռվելու, ուղղակի խաղաղապահ օպերացիաներին բնորոշ գործողությունների են դիմելու: Դրանք վարժանքներ են, որոնք հիմնականում բնորոշ են ոստիկանական զորքերին` պարեկություն, շարասյուների ուղեկցություն, հումանիտար գործողություններ, ու այդպես շարունակ: Սա ստանդարտ բան է, եւ այնպես չէ, որ առաջին անգամ է նման բան լինում, եւ սա հաստատ զորավարժություն չէ, որով ԱՄՆ-ն ինչ-որ բան է ակնարկում Ադրբեջանին, կամ որը հայկական զինուժի կարողությունները կարող է բարելավել: Սա ստանդարտ մի բան է, որը մշտապես եղել է:

– Կոնկրետ ԱՄՆ-ի հետ երբեւէ եղե՞լ է նման համագործակցություն:

– Հայկական խաղաղապահները մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին` Կոսովոյում, Աֆղանստանում եւ այլեւ երկրներում: Այնպես չէ, որ սա նոր բան է, նման վարժանքներ միշտ էլ եղել են: Գերմանիայում էլ են նման վերապատրաստումներ անցել՝ նույն ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով: Հիմա այդ ամենն ուռճացվում է, ընդ որում՝ երկու կողմից, բայց իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:

– Իսկ ինչո՞ւ է ուռճացվում:

– Նպատակը քաղաքական թեմա ստեղծելն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930