«Ա1+». Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարական է տալիս։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի՝ Եվրոպայի 2025 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստները մրցեցին Ալբանիայի իրենց հասակակիցների հետ եւ պարտվեցին 2։1 հաշվով։
ԽԱղից հետո հավաքականի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսով հանդես եկավ եւ հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ խաղի արդյունքով պայմանավորված։