Արցախյան պատերազմ, ամիսներ տևող շրջափակում, մարդկային կյանքեր, վճռականություն, որոշումներ․ այս ամենը «Տուն էր մտել» ֆիլմում անձնական պատմությունների, զգացմունքային հարցազրույցների միջոցով է ամբողջացած։
Ռեժիսոր Վահան Խաչատրյանի ֆիլմում խորությամբ ներկայացվում է այսօրվա իրավիճակը, որն ունի արմատներ, ընթացք, շարունակություն։ Ֆիլմն ընդգծում է մարդկային ոգու աներեր ուժը, հայրենիքին տեր կանգնելու, սիրելու և պաշտպանելու վճռականությունը։
«Տուն էր մտել» ֆիլմն առաջիկայում կշրջագայի միջազգային փառատոներով, այնուհետև կցուցադրվի Հայաստանում։ Վահան Խաչատրյանի խոսքով՝ ֆիլմի նպատակը ստեղծված իրավիճակի, ուժեղ մարդկանց մասին պատմելն է։
Ֆիլմի սցենարիստը Վովա Արզումանյանն է, կոմպոզիտորը՝ Ասատուր Դեմիրճյանը։ Ֆիլմը նկարահանվել է Արցախի հանրային հեռուստաընկերության և Արցախի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Կարդացեք նաև
Աշխեն ՍԱՐԳՍՅԱՆ