Իրանը և Թուրքիան երկու մեծ տարածաշրջանային տերություններ են, որոնք ունեն երկարամյա, խորը և բարդ հարաբերություններ։ Նրանց հարաբերությունների տեսակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Արևմտյան Ասիայի վիճելի տարածաշրջանում ընթացիկ զարգացումների վրա։
Վերջին ամիսների ընթացքում երկու երկրների հարաբերությունները լարված էին կապված Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում Թուրքիայի կողմից ամբարտակներ կառուցելու և Սիրայաի հյուսիսային շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունների հետ։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Թուրքիա փորձ էր մեղմացնելու այդ լարվածությունը, իսկ 2023-ի սեպտեմբերի 3-ին Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանի (Ուկրաինա և Ռուսաստան կատարած ուղևորությունից հետո) այցը Թեհրան թերևս նոր սկիզբ կամ հնարավորություն է ավելի բարելավելու և կարգավորելու երկու երկրների հարաբերությունները։ Չնայած, որ Անկարա-Թեհրան երկկողմ հարաբերությունների վրա ազդում են միջազգային համակարգի և տարածաշրջանային զարգացումները, և հաշվի առնելով հնարավորությունների և խոչընդոտների մեծ պատկերը երկկողմ և բազմակողմ հարաբերություններում, սակայն ըստ երևույթին Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններն այս այցից հետո ավելի պարզորոշ կդառնան քանի որ սա Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո այդ երկրի նոր արտգործնախարարի և նրա հայտարարած արտաքին քաղաքականության նոր պլանից հետո առաջին այցն էր Իրան։ Անկասկած, Իրանն ու Թուրքիան վաղեմի մրցակիցներ և ուժային կենտրոններ են Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհում, որոնց հարաբերությունների բարելավումը կամ սրացումը ազդեցություն է ունենում ողջ տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի վրա։
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 3-ին հանդիպել են Թեհրանում։
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Կարդացեք նաև
Իրանի Արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտարարեց. «Մենք երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»:
Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եկել է ժամանակը, որ Կովկասում վերջ դրվի լարվածությանն ու հակամարտությանը և խաղաղության ու համագործակցության շրջան սկսվի տարածա՛րջանում։
<< Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում»-․նշել է Ամիրաբդոլահյանը ։
Սա Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նաև ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ,ԻԻՀ նախագահ Ռայիսին հատուկ կարևորությամբ ընդգծել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության ՏՀԿ համատեղ հանձնաժողովի ակտիվացումը արդյունավետ կլինի երկու երկրների միջև առևտրային փոխգործակցության և հնարավորությունների փոխադարձ օգտագործման համար:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ Թուրքիայի գործողություներին, Էբրահիմ Ռայիսին ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարել է տարածաշրջանի բոլոր երկրների հատկապես Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հավելելով. «Ցանկացած կառավարության ազգային ինքնիշխանությունն իր բոլոր տարածքների վրա ահաբեկչական և հակաանվտանգության գործողությունները կանխելու արդյունավետ միջոցն է»։
Հանդիպմանը ԻԻՀ նախագահ Ռայիսին հավելել է՝ տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում արտատարածաշրջանային (Իսրայել-ԱՄՆ և ԵՄ) երկրների ներկայությանը դիմակայելու և տարածաշրջանի երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով հարցերի լուծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Իրանն ու Թուրքիան մեծ կարողություններ ունեն քաղաքական և տնտեսական համագործակցությունն ու հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու համար, և որ հնարավոր է երկկողմ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկու երկրների փոխգործակցության մակարդակի ընդլայնումը պահանջում է Իրանի և Թուրքիայի ղեկավարների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը։
Սեպտեմբերի 4-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահամդյանը նշելով, որ Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, հավելել է որ «3+3» ձևաչափով հանդիպումը կնպաստի կովկասյան տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների և թյուրըմբռնումների լուծմանը:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը դեմ է կովկասյան և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
Նա հավելել է. «Իրանն ու Թուրքիան նույն նավի ուղևորներն են, և թշնամիները, իմանալով դա, փորձում են խոչընդոտել երկու երկրների հսկայական կարողությունների սիներգիան՝ միաժամանակ խաթարելով երկկողմ համագործակցության գործընթացը»։
Նշելով, որ Անկարան շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների համակողմանի ընդլայնմամբ, Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցություններն կընդլայնվեն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանը տարածաշրջանում ազդեցիկ երկիր է։
Ինչպես ասվեց ավելի վաղ 2023 թվականի հունվարի 18-ին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանն Թուրքիայի նախագահ Էրդողանն Իրան-Թուրքիա հարաբերությունները շատ կարևոր էր որակել:
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել էր Իրանի դերն սիրիական խաղաղության հարցով՝ Աստանայի բանակցությունների գործընթացում, նշելով, որ Թեհրանը կարող է արդյունավետ դերակատարություն ունենալ խաղաղության գործընթացում նոր մոտեցումների կիրառման գործում:
Հայտարարելով, որ Անկարան պատրաստ է բարելավել Թեհրանի հետ հարաբերությունները, Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում կհյուրընկալի ԻԻՀ նախագահին:
Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել էր, որ Իրանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ հասնելու երկու երկրների առևտրի համար սահմանված 30 միլիրդ դոլարի ծավալին:
ԻԻՀ ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում:
Էրդողանը և Աբդոլլահյանը կարևորել էին նաև երկու երկրների հարաբերությունների բարձրագույն հանձնաժողովի ութերորդ նիստի, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա հակամարտության քննարկման նպատակով 3+3 ձևաչափով հանդիպումների, Իրան-Իրաք-Թուրքիա եռակողմ, ինչպես Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումների անցկացումը:
Կողմերը քննարկել էին Իրան-Թուրքիա համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, զբոսաշրջության, առևտրի, գիտության և տեխնոլոգիաների, կապի ոլորտներում և ընդգծել, որ երկու երկրների համար այս ոլորտներում համագործակցության ընդլայնման ճանապարհին որևէ սահմանափակում չկա։
Իրանն ու Թուրքիան տարածաշրջանային մի շարք հարցերում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի առնչությամբ ունեն տարաձայնություններ: Իրանի և Թուրքիայի հարաբերությունները հատկապես վերջին տարիներին դարձել են «մրցակցության» և «համագործակցության» վրա հիմնված մոդել, որն, իհարկե, վերջերս մրցակցային կողմը հաղթահարել է երկկողմ համագործակցության ասպեկտը։: Այս մասին հայտարարել է իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը՝ «Իրան» օրաթերթի հետ զրույցում:
«Հարավկովկասյան տարածաշրջանում երկու երկրները երկար ժամանակ լուրջ տարաձայնություններ ունեն միմյանց հետ։ Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանությանը և այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանին պաշտոնական հայտարարություններում »,-ընդգծել է Մովահեդիանը։
Էհսան Մովահեդյանն ասել է «Կարասուի շրջանում Ղաջարյան թագավորության շրջանի և Ռեզա շահի անխոհեմության ու անպատասխանատվության պատճառով Թուրքիայի հանձնված բարակ տարածքը ցույց տվեց, որ Թուրքիան այդ ժամանակներում երազում էր միջանցքի միջոցով հասնել կովկասյան տարածաշրջան։ Եթե Թուրքիայի մտադրությունը Բաքու մուտք գործելն է, ապա իրանական տարածքով գրեթե զրոյական ծախսերով ապահով երթուղին նրանց հասանելի է տարիներ շարունակ»:
Եթե Թուրքիան հետապնդի Իրանի հետ մերձեցման նպատակ, ապա դա հնարավոր չի լինի, քանի դեռ նա չի վերանայել իր տարածաշրջանային քաղաքականության մի մասը։
Էհսան Մովահեդյանն հարցազրույցում նշել է․-<<Իրանն ունի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ լծակներ, սակայն հավատում է բարիդրացիության քաղաքականությանը և հարգում է իր և բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, ուստի իր տեսակետներին հակասող վարքագիծ չի ցուցաբերել։ Թուրքիայի ըմբռնումը Իսլամական Հանրապետության ինքնազսպման մոտեցման վերաբերյալ, որը ցանկանում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, որպեսզի երկրները կարողանան ապահովել իրենց տնտեսական, անվտանգությունն ու մշակութային շահերը, կարող է պահպանել երկու երկրների միջև հարաբերությունների առաջընթացը։ Այդ ժամանակ կարելի է հուսալ, որ երկու երկրների մերձեցումը կավելանա»։
Իրանցի պաշտոնյաներն օգտվել են Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան կատարած վերջին այցն՝ ընդգծելու Իսլամական Հանրապետության հիմնարար դիրքորոշումը՝ աշխարհագրական իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում չփոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դիտարկել են տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների չեզոքացման հաջողությունը կախված է այլ երկրների ազգային ինքնիշխանությունը հարգելու և պահպանելու գործոնից։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սեյյեդ Ռեզա Սաադր ալ Հոսեյնին «Իրան» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Իրանի իշխանությունների դիրքորոշմանը տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ։
Irannewspaper-Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Իրանի պաշտոնյաները մեկ անգամ ևս ընդգծել են կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը չփոխելու Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։ Մինչդեռ, թվում է, թե Իրանն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխըմբռնման են եկել, որ Բաքուն ոչ մի գործողություն չի ձեռնարկի Հարավային Կովկասում (Զանգեզուրի կեղծ միջանցքի ստեղծում)։ Ի՞նչ եք կարծում, աշխարհագրական շարժումները կշարունակվե՞ն՝ չնայած այս ըմբռնմանը հարցին պատասխանել է փորձագետ Սեյյեդ Ռեզա Սաադր ալ Հոսեյնին:
Թվում է, թե Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները փորձել են մեղմացնել իրենց դիվանագիտական դիրքորոշումները լրատվամիջոցների մակարդակով, սակայն տարածաշրջանում առկա բարդ իրավիճակն ու փոփոխականները, որոնք Իսրայելի ոտքը բացել են այս ոլորտում , ըստ ամենայնի անհնար է դարձնում կարճաժամկետ հեռանկարում կանխատեսել այս ոլորտում պառակտիչ շարժումների ավարտը։ Հատկապես, որ Իսրայելի իշխանությունները վերջին շրջանում մեծացրել են իրենց միջոցները և փորձել են առաջ տանել իրենց հակաիրանական ծրագրերը՝ սերտացնելով հարաբերությունները Բաքվի հետ։ Բնական է, որ Ասիայում և Մերձավոր Արևելքում Իրանի տարածաշրջանային հարաբերություններում դրական զարգացումների արագացմանը զուգահեռ Իսրայելի տոտալ ճնշումն իր դաշնակիցների միջոցով ավելի է ուժեղանում Իրանի դեմ։ Նման միջավայրում պետք է դիտարկել Թեհրանի և Բաքվի հարաբերություններում խնդիրների առաջացումը։ «Կովկասում Զանգզուրի կողծ միջանցքի ստեղծման ջանքերին աջակցում են նաև Ադրբեջանի Հանրապետության կուլիսային դերակատարները, սակայն պարզվում է, որ այդ հարցը Իրանի անվտանգության շահերի կարմիր գծերից է և Իրանի պատրաստ է ձեռնարկել ցանկացած քայլ՝ դա թույլ չտալու այդ միջանցքի ստեղծմանը, ուստի թվում է Բաքուն կարծես թե լուրջ է վերաբերվում Թեհրանի նախազգուշացումներին։
Հարց-Կարո՞ղ է արդյոք այս հարցի շուրջ ստեղծված լարվածությունը ազդել Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա՝ հաշվի առնելով այս հարցում նրանց կարծիքների տարբերությունները:
Սեյյեդ Ռեզա Սաադր ալ Հոսեյնի- Թեհրանը և Անկարան կովկասյան տարածաշրջանում ունեն կարծիքների տարաձայնություններ, սակայն երկու երկրների հարաբերությունների փոխկապակցվածությունը տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ոլորտներում այնքան է մեծացրել, որ միայն այս տարբերությունը չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։
«Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Թեհրան և հրավիրել Իրանի նախագահին այցելել այս երկիր։ Սա նշանակում է, որ Իրանն ու Թուրքիան ամրապնդում ու բարելավում են իրենց հարաբերությունները։ Իրանի Նախագահը շուտով կմեկնի Թուրքիա, և այս այցի ընթացքում կայանալիք հանդիպումները կարող են մեծապես լուծել առկա տարաձայնությունները» Իրան օրաթերթին ասել է իրանցի փորձագետը։
Սահակ Շահմուրադյան