Արդեն երկու տասնամյակ է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հրատարակում է «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն։
Օրերս լույս է տեսել ժողովածուի 24-րդ համարը։ «Հանդեսում» զետեղված հոդվածները գիտական արդյունքի ցուցիչ են։
Aravot-ի հետ զրույցում «Հանդեսի» գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանն ասաց, որ ժողովածուի այս համարի հոդվածները բազմաբովանդակ են և ներկայացնում են տարբեր ուղղություններ․ թատրոնի պատմություն և տեսություն, կինոգիտություն, պարարվեստ, հայ ժողովրդի պատմություն, գրականագիտություն, լեզու և ոճ, մշակութաբանություն։
«Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն նախատեսված է դասախոսների, ուսանողների, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող և գիտությամբ հետաքրքրվող անձանց համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հանդեսը» ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:
Վ․ Արզումանյան